ԱՄԷ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ․ ՖՈՒՋԵՅՐԱՅԻ ՎԱԴԻ ՎՈՒՐԱՅԱՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒՄ
FUJAIRAH, UNITED ARAB EMIRATES, July 29, 2026 /EINPresswire.com/ -- Արաբական Միացյալ Էմիրությունները գրանցել են նոր համաշխարհային ձեռքբերում․ Ֆուջեյրա էմիրությունում գտնվող Վադի Վուրայա բնական արգելավայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում՝ Բուսան քաղաքում։
ՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից շնորհված այս միջազգային ճանաչումը վկայում է Ֆուջեյրայում գտնվող Վադի Վուրայայի համաշխարհային նշանակության մասին՝ այն դասելով աշխարհի բնական ժառանգության առավել արժեքավոր և կարևոր վայրերի շարքը։
Ֆուջեյրայի թագաժառանգ, Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բին Համադ Ալ Շարքին, որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված Վադի Վուրայայի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի դեսպանն է, հայտարարել է, որ այս պատմական ձեռքբերումը նշանակալի հանգրվան է ինչպես Արաբական Միացյալ Էմիրությունների, այնպես էլ Ֆուջեյրայի էմիրության հաջողությունների պատմության մեջ։
Նրա խոսքով՝ այս իրադարձությունը երկրի զարգացման ուղու և միջազգային հեղինակության ամրապնդման բացառիկ խորհրդանիշ է։ Այն արտացոլում է Արաբական Միացյալ Էմիրությունների անսասան հանձնառությունը բնական ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։
Նորին Մեծություն շեյխ Մուհամմադը նաև ընդգծել է, որ Վադի Վուրայա արգելոցի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում վկայում է դրա բացառիկ կարևորության մասին՝ հաշվի առնելով տարածքի եզակի բնապահպանական և երկրաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև դրա գիտական, էկոլոգիական և մշակութային նշանակությունը։
Նա նշել է, որ այս նշանակալի ձեռքբերումը արտացոլում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆուջեյրայի էմիրության հետևողական հանձնառությունը՝
պահպանելու համամարդկային բացառիկ արժեք ունեցող վայրերը, պաշտպանելու բնական էկոհամակարգերը և ապահովելու դրանց անվտանգությունն ու կայուն զարգացումը՝ ի շահ ապագա սերունդների։
Իր հերթին, ԱՄԷ-ի մշակույթի նախարար և Կրթության, մշակույթի և գիտության հարցերով ԱՄԷ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Նորին Գերազանցություն շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմին նշել է․ «Վադի Վուրայայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը ռազմավարական նշանակության ազգային ձեռքբերում է, որը հետագայում ևս ամրապնդում է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար դիրքը բնական ժառանգության պահպանության և կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում։ Այս ձեռքբերումը մարմնավորում է ազգային այն տեսլականը, որը ժառանգությունը դիտարկում է որպես ազգային ինքնության հիմնասյուն, այն վերածում է կայուն զարգացման խթանիչ ուժի և դրա պահպանումը ճանաչում որպես մարդկության և ապագա սերունդների հանդեպ համատեղ պատասխանատվություն։ Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ԱՄԷ-ի երրորդ և իր բացառիկ բնական արժեքի համար ճանաչված առաջին վայր՝ Վադի Վուրայան ընդլայնում է երկրի ներկայությունը համաշխարհային ժառանգության քարտեզում։ Այն վկայում է բնական պաշարների պահպանությանն ուղղված ԱՄԷ-ի մոտեցման արդյունավետության մասին՝ միաժամանակ ընդգծելով դրանց գիտական, մտավոր և զարգացման ներուժի լիարժեք օգտագործումը»։
Նորին Գերազանցություն Ալ Քասիմին հավելել է․ «Այս նշանակալի ձեռքբերումը համազգային համապարփակ աշխատանքի արդյունք է, որտեղ Կրթության, մշակույթի և գիտության հարցերով ԱՄԷ-ի ազգային հանձնաժողովը կարևորագույն դերակատարություն է ունեցել։ Հանձնաժողովը համակարգել է Մշակույթի նախարարության, Ֆուջեյրայի շրջակա միջավայրի պահպանության մարմնի և համապատասխան կառույցների աշխատանքը՝ միաժամանակ ամրապնդելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Այս ինստիտուցիոնալ համակարգված մոտեցումն ընդգծում է Վադի Վուրայայի բացառիկ համամարդկային արժեքը»։
Նորին Գերազանցություն Ալ Քասիմին ընդգծել է, որ Վադի Վուրայան՝ իր հարուստ կենսաբազմազանությամբ և հազվագյուտ էկոհամակարգերով, ունի այնպիսի նշանակություն, որը դուրս է գալիս իր աշխարհագրական սահմաններից։
Որպես բնական և գիտական կարևոր հենակետ՝ այն նպաստում է մարդկային գիտելիքի զարգացմանն ու ընդլայնմանը։ Համաշխարհային ժառանգության կարգավիճակը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային գործընկերությունների ընդլայնման, փորձի փոխանակման և մասնագիտական գիտելիքի ձևավորման համար՝ միաժամանակ համաշխարհային հանրության ուշադրությանը ներկայացնելով ԱՄԷ-ի՝ բնական ժառանգության պահպանման և կառավարման ոլորտում կուտակած փորձը։
Ֆուջեյրայի թագաժառանգի գրասենյակի տնօրեն Նորին Գերազանցություն դոկտոր Ահմադ Համդան Ալ Զեյուդին նշել է, որ այս պատմական հաղթանակը նշանակալի ձեռքբերում է, որն արտացոլում է Ֆուջեյրայի կառավարության ամուր հանձնառությունը Վադի Վուրայայի պահպանության նկատմամբ և տարածքը բարձրագույն միջազգային չափանիշներին համապատասխան պահպանելու ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։
Նորին Գերազանցություն դոկտոր Ալ Զեյուդին ընդգծել է, որ աշխատանքները շարունակվելու են՝ արգելոցը վերածելու համաշխարհային նշանակության ուղղության, որը կարտացոլի մարդու և բնության միջև դարերի ընթացքում ձևավորված խորքային կապը, ինչպես նաև կապահովի դրա արժեքի և նշանակության պահպանումը ապագա սերունդների համար։
Ֆուջեյրայի շրջակա միջավայրի պահպանության մարմնի գլխավոր տնօրեն Նորին Գերազանցություն Ասիլա Աբդուլլահ Ալ Մուալլան իր երախտագիտությունն է հայտնել Համաշխարհային ժառանգության կոմիտեին, խորհրդատվական մարմնի անդամներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնին՝ Վադի Վուրայա արգելոցի միջազգային ճանաչման համար։
Նորին Գերազանցություն Ալ Մուալլան ընդգծել է, որ տարածքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը համաշխարհային նշանակություն ունեցող ձեռքբերում է, քանի որ այն տարածաշրջանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման առանցքային կենտրոններից մեկն է։ Նա նշել է, որ Վադի Վուրայան Արաբական թերակղզու Հաջար լեռների չոր նախալեռնային գոտում պահպանված բնական, անաղարտ էկոհամակարգերից վերջին և առավել վավերական օրինակներից է։
Նորին Գերազանցություն Ալ Մուալլան հավելել է․ «Վադի Վուրայան Արաբական Միացյալ Էմիրություններում մշտական մակերևութային ջրերի սակավաթիվ աղբյուրներից մեկն է և երկրի միակ մշտական բնական ջրվեժի գտնվելու վայրն է։ Արգելոցը նաև ապաստան է ծառայում բազմաթիվ հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, բուսատեսակների, սողունների ու միջատների համար, ինչպես նաև բնակավայր է մի շարք կաթնասունների և թռչնատեսակների, որոնք բացառիկ են այս տարածքի համար։ Այս առանձնահատկությունները Վադի Վուրայան դարձնում են կենսական էկոլոգիական գործընթացների բացառիկ օրինակ, որոնք դարերի ընթացքում ձևավորել են ցամաքային, քաղցրահամ ջրային, առափնյա և ծովային էկոհամակարգերի, ինչպես նաև բուսական ու կենդանական համայնքների զարգացումն ու էվոլյուցիան»։

Orient Planet Group
Orient Planet Group
email us here
Legal Disclaimer:
EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.